Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Անցյալ տարվա հուլիսից Բարձրագույն որակավորման հանձնաժողովից (ԲՈՀ) մասնագիտական խորհուրդներ է վերադարձվել 39 աշխատանք (ներառյալ երեք դոկտորական ատենախոսություն), ընդ որում՝ մեծ թիվ են կազմում տնտեսագիտության ոլորտին վերաբերող անորակ աշխատանքները։ «Առավոտի» հետ զրույցում ԲՈՀ-ի նախագահի տեղակալ  Ատոմ Մխիթարյանը հայտնեց, որ հունվարի 21-ին կայացել է ԲՈՀ-ի խորհրդի նիստը, որտեղ որոշում է կայացվել եւս 10 աշխատանք վերադարձնելու վերաբերյալ։ 10-ից վեցը դարձյալ տնտեսագիտության ոլորտից են եղել, մեկը՝ կրկին դոկտորական աշխատանք։

Հետաքրքրվեցինք՝ ինչն է պատճառը, որ վերջին շրջանում տնտեսագիտության ոլորտի ատենախոսությունները «կաղում են»։ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ մեղքը ԵՊՀ 015 եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 014 մասնագիտական խորհուրդներինն է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ