Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ռոմիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից։

Թեեւ պաշտոնապես հայտնի չէ նրա ազատման  պատճառը, բայց կարելի է ենթադրել, որ այն կարող է կապված լինել հայերին բնաջնջելուն կողմնակից թուրք ազգայնական Հասան Օքթայի՝ Հայաստան կատարած այցով։ Բանն այն է, որ «Գորշ գայլեր» կազմակերպության գաղափարակից Հասանը Հայաստան է եկել ոչ մեկ անգամ, եւ այցերից մեկի ժամանակ նրան ուղեկցել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցները։ Գուցե Սերժ Սարգսյանը կասկածներ ունի, որ ԱԱԾ-ում չե՞ն իմացել, թե ում են ուղեկցել։ Ամեն դեպքում, Ռոմիկ Հարությունյանի պաշտոնանկությունը հետաքրքիր է, քանի որ նա ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի մորաքրոջ որդին է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ