Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հիշո՞ւմ եք վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունները, թե Հայաստանի ապագան տեսնում է որպես գիտելիքահեն հասարակություն եւ տնտեսություն։ Նա այդ մասին խոսել է պարբերաբար՝ 2010թ. սկսած։ Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ տեղաշարժ է գրանցել Հայաստանն այս «ոլորտում». իհարկե բացասական։ Համաշխարհային բանկի սահմանած «Գիտելիքահեն տնտեսության ինդեքս 2012»-ում Հայաստանը նահանջել է միանգամից 13 կետով եւ 146 երկրի մեջ զբաղեցրել 71-րդ տեղը։

Համեմատության համար նշենք, որ հարեւան Վրաստանն այս հարցում 7 կետով, իսկ Ադրբեջանը՝ 15 կետով բարելավել են իրենց դիրքերը։ 2013թ. տվյալները դեռ չեն ամփոփվել, եւ Համաշխարհային բանկն այն դեռ չի հրապարակել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ