Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը վարչապետ Տիգրան Սարգսյան-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան բանավեճի վերաբերյալ ուղերձ էր հենց Ռոբերտ Քոչարյանին:

Հիշեցնենք, որ երեկ ի պատասխան «Առավոտի» հարցին, թե ինչպես է ՀՀ նախագահը վերաբերում բանավեճին, նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանը պատասխանել էր՝ կառավարությունը ՀՀ երկրորդ նախագահին պատասխանել է պատշաճ, հավասարակշռված ու հարգանքով:

«Սերժ Սարգսյանը վարչապետի ու կառավարության բոլոր անդամների պաշտպանի դերում է հանդես եկել: Հայտնելով, թե կողմ է հանգիստ, հավասարակշռված ու ոչ էմոցիոնալ քննարկմանը, խոսում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի քննարկումը երեւի թե էմոցիոնալ ֆոնի շրջանակում չի տեսել: Որովհետեւ երկրորդ նախագահը արտահայտություններ էր արել, որոնք հաստատ ոչ էմոցիոնալ եւ ոչ հավասարակշռված լինելու շրջանակում չէր:

Նախագահի դիրքորոշումը ուղերձ էր Ռոբերտ Քոչարյանին, որ ինքը վարչապետի ու կառավարության հետ է»,-«Առավոտին» ասաց պարոն Մարտիրոսյանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ