Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարել է, թե կառավարության որոշումը սխալ է հասկացվել՝ իրենք չեն պատրաստվում վճարել գանձապետարանում գտնվող թանկարժեք իրերը։ «Այս որոշման իմաստն է չվաճառել թանկարժեք իրերը»։

Հետաքրքիր է, թե երբվանից է կառավարությունը որոշումներ ընդունում այն մասին, թե ինչ չպետք է արվի։ Կառավարության անդամներն, օրինակ, չեն պատրաստվում ամեն ուրբաթ գլուխկոնծի տալ Հանրապետության հրապարակում, բայց հատուկ որոշում չեն ընդունում գլուխկոնծի չտալու մասին։ Ամբողջ խնդիրն այն է, որ  Դավիթ Սարգսյանը, մեղմ ասած, ճիշտ չի ասում, երբ պնդում է, թե կառավարության որոշման իմաստը թանկարժեք իրերը չվաճառելն է։ Բանն այն է, որ կառավարությունը որոշել էր դրանք վաճառել  2012-13 թվականներին, բայց «նորմալ գին տվող» չի գտնվել, ու հիմա նոր որոշում են ընդունում՝  վաճառել 2014-15 թվականներին։ Համաձայնվեք՝ միայն տրամաբանության հետ լուրջ խնդիրներ ունեցողը կարող է  այս որոշումը գնահատել որպես «թանկարժեք իրերը չվաճառելու» որոշում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ