Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով Սամվել Բալասանյանի տան վրա կատարված հարձակման մասին, ասաց. «Էդ սաղ սուտ է։ Ի՞նչ գործ ունեմ ես դրանց դռները։ 30 տարեկան տղա եմ, միշտ անցել-դարձել եմ էդ դռներով. Դուք էլ կարող եք անցնել-դառնալ։ Այ քեզ բան, փակ փողո՞ց է, թող շլամբավո դնեն։ Մարդկանց շինին բան...»։

«Բայց առաջին անգամը չէ, որ Ձեր անունը շոշափվում է հանցածին արարքների մեջ։ Մշտապես տեղեկություններ են ստացվում, որ Դուք կրակել եք, սակայն Ձեր փոխարեն դատապարտվում են ուրիշները։ Ինչպե՞ս եք կարողանում «ջրից չոր դուրս գալ»»,-«Ժողովուրդ» -ի այս հարցին Սպարտակը պատասխանեց. «Դա հեքիաթ է ու վերջ, լավ էլի։  Ես մի բան կասեմ, արա,  քաղաքը շինեք, ի՞նչ եք ընկել ապուշավարի եսիմ ինչերի հետեւից։ Մարդկանց ուզում եք ղրկել բա՞նտ։ Քի՞չ եք ղրկել, ուզում եք թազա՞ ղրկեք»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ