Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հանդիպել են Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն ու Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Նրանց միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ձախ ուժերի միություն ստեղծելու հարցում։

Հաշվի առնելով այն իրողությունը, որ Տիգրան Սարգսյանն այս կուսակցությունների նկատմամբ ակնհայտ հետաքրքրություն է ցուցաբերել, ընդ որում՝ մի քանի անգամ, դժվար չէ ենթադրել, որ ՀՀ վարչապետը փարձում է իր համար քաղաքական հենարան կառուցել։ Հատուկ դրա համար նա նույնիսկ իր օգնականին «զոհաբերեց»՝ կառավարությունից ուղարկելով քաղաքականությամբ զբաղվելու»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ