Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է «Իշխանությունների համար սովորություն է դարձել հակասական հայտարարություններ անելը։ Նույնիսկ ամենաբարձր օղակներում վաղուց կորել է խոսքի արժեքը։ Դատեք ինքներդ. Տիգրան Սարգսյանը 2013թ. իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարել էր, թե իրենք աղքատության դեմ պայքարելու են աշխատատեղեր ստեղծելով։

«Դա նշանակում է, որ սովորական աշխատատեղերի մասին չէ խոսքը, այլ առնվազն 150 հազար դրամ եկամուտ ապահովող աշխատատեղ պետք է ստեղծվի»։ Այնինչ դրանից մի քանի ամիս առաջ՝ փետրվարին, նույն Տ. Սարգսյանը պնդում էր. «Մենք ունենք բարձր աշխատավարձով աշխատատեղեր... բայց, ցավոք, մենք չենք կարողանում համալրել այդ աշխատատեղերը»։

Սերժ Սարգսյանն էլ 2013թ. հունվարին մի քանի անգամ հայտարարել էր. «Երեւանցիները չեն ուզում 130-140 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերում աշխատել, որովհետեւ դրանով չեն կարողանա հոգալ իրենց հոգսերը»։

Իսկ թե նրանցից ով է ավելի ազնիվ, թող որոշի ընթերցողը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ