Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՊՌ կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի ԵՊՌ խմբի արտաքին գործերի կոմիտեի խոսնակ, ՆԱՏՕ-ի ԽՎ-ի հետ հարաբերություններով զբաղվող պատվիրակության փոխնախագահ, ԱԳ կոմիտեի անդամ, ԵՄ-Հայաստան բարեկամական խմբի անդամ, բրիտանացի քաղաքական գործիչ Չարլզ Թեննոքի հետ։ Հատված հարցազրույցից.

«Տեղեկություն կա, որ Լեհաստանը դադարեցրել է որոշ ծրագրերի ֆինանսավորումը ՀՀ-ում, այն դեպքում, երբ շատ միջազգայնագետներ  պնդում են, որ ԵՄ-ն, ԵՄ երկրներն ավելի մեծ թափով պետք է աջակցեն ՀՀ-ին՝ թուլացնելով երկրի կախվածությունը ՌԴ-ից։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն այլեւս Մաքսային միության ազդեցության գոտի՞ է։

Ես չէի ցանկանա մեկնաբանել Լեհաստանի կայացրած որոշումները։ Իմ շատ լեհ գործընկերները, այդ թվում՝ պարոն Տոմաշ Պորեբան՝ ՀՀ-ի հետ հարաբերություններով Եվրախորհրդարանի մշտական զեկուցողը, բազմիցս են կրկնել, որ ԵՄ-ն չպետք է փակի իր դռները ՀՀ-ին տրվող օգնության եւ աջակցության հարցում՝ շարունակելով ֆինանսավորել ՀՀ-ում ԵՄ-ի հետ միասին իրականացվող  մի շարք ծրագրեր ու բարեփոխումներ։ Ես եւս լիահույս եմ, որ որոշ ժամանակ անց կմշակվի համագործակցության նոր ձեւաչափ, միգուցե ասոցացման համաձայնագրի նոր  տարբերակ՝ առանց ԽՀԱԱԳ-ի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ