Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն երկար ժամանակ է, ինչ լուրեր են պտտվում, որ ՄԱԿ նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը ֆինանսական խնդիրներ ունի։ Եվ որպես հավաստում՝ հիշատակվում է այն փաստը, թե Արսենյանի կողմից ֆինանսավորվող mardik.am լրատվական կայքը դադարեցրել է իր աշխատանքը։ Այժմ կայքի աշխատակիցները այլ լրատվամիջոցներում են աշխատանք փնտրում։

«Ժողովուրդ»-ը փորձեց Գ. Արսենյանից պարզել, թե իրականում ինչ խնդիրներ ունի, եւ որն է եղել լրատվամիջոցի փակման պատճառը։ Պատգամավորը հայտարարեց, թե իր ֆինանսական միջոցներն իրեն բավարարում են, ու ինքը վաղուց է, ինչ այդ լրատվական կայքի հետ որեւէ առնչություն չունի։ «Մի բան էլ՝ 1000 խոշոր հարկատուների ցուցակում ինձ պատկանող «Արսօյլ» ընկերությունը 12-րդ հարկատուն է։ Իսկ եթե վերլուծում ենք այդ ամենը, ապա կարելի է եզրակացնել, թե ինչն ինչոց է։ Շատ տարօրինակ է մեր հասարակության տրամաբանությունը, մտածելակերպը»,–նշեց մեր զրուցակիցը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ