Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություննեով՝ խիստ լարվել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀԿ-ական, ԱԺ Պետաիրավական հարցերի նախագահ Դավիթ Հարությունյանի հարաբերությունները։ Սա հատկապես այն բանից հետո, երբ Դ. Հարությունյանը մի քանի անգամ հրապարակավ քննադատական ակնարկներ է արել վարչապետի ու կառավարության հասցեին։

 Ու պատահական չէ, որ երեկ ԱԺ-ն սկսեց քննարկել խորհրդարանական վեց խմբակցությունների ներկայացուցիչների ներկայացրած «Դատախազության մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքներում փոփոխությունների մասին նախագծերը, եւ ամբիոնից նախագիծը ներկայացրեց ոչ թե հիմնական հեղինակ Դ. Հարությունյանը, այլ համահեղինակներից Հովհաննես Սահակյանը։

Բանն այն է, որ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին, եւ որպեսզի Դ. Հարությունյանն ամբիոնից չքննադատի կառավարությանը, ՀՀԿ-ում որոշվել է հարցի զեկուցող ընտրել Հ. Սահակյանին։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ