Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակի» տեղեկություններով, Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող բավականին  թվով հայեր, հիմնականում Վարդենիսի տարածաշրջանից, մնացել են Կազբեկի «վրա». նրանց Ռուսաստան մտնել թույլ չեն տալիս:

Պատճառը վերջերս ՌԴ-ի կողմից ընդունված վիզային նոր ռեժիմն է, որը 90-օրյա ժամկետ է սահմանում միգրանտների եւ արտագնա աշխատանքի մեկնողների համար: Այսինքն՝ 3 ամիս մնալուց հետո օտարերկրյա քաղաքացին պետք է լքի Ռուսաստանի տարածքը եւ կարող է վերադառնալ միայն 90 օր անց:

Հիմա ՌԴ սահման հասած հայ «խոպանչիներին», որոնք եկել էին տուն` Ամանորը նշելու, ասել են, որ Ռուսաստան մուտք կարող են գործել ապրիլի 26-ից հետո: Վերջիններս չգիտեն ինչ անել. հե՞տ գան, երբ հետ գալու փող էլ չունեն, սպասե՞ն` ինչքա՞ն ու ինչպե՞ս:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ