Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ քաղաքացիական տարբեր նախաձեռնություններում ակտիվություն դրսեւորած մի քանի քաղաքացիներ մեկնել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ՝ ծանոթանալու քաղաքացիական անհնազանդության ուկրաինական փորձին։ Երեկ զրուցեցինք «Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սուրեն Սահակյանի հետ, ով եւս Կիեւում է։

Սուրեն, Մայդանում կրկին վիճակը լարվա՞ծ է։

Չէի ասի, մարդիկ հանգիստ, վճռական կանգնած են հրապարակում։ Սպասվում է, որ կիրակի օրը ցուցարարների թիվը կավելանա, քանի որ այդ օրը նախատեսվում է ժողովրդական հավաք անցկացնել։

Ցուցարարների ու ոստիկանների կողմից ագրեսիա կա՞, հնարավո՞ր է վերսկսվեն բախումները։

Ցուցարարների կողմից ես ագրեսիա չեմ տեսել, իսկ ոստիկաններ, անկեղծ ասած, Կիեւում շատ քիչ եմ տեսել, համարյա չեմ տեսել՝ 1 կամ 2 հոգի։

Հայերի հանդիպե՞լ եք Մայդանում։

Ճիշտն ասած, դեռ ոչ, բայց Մայդանում պատերին զոհված հայ Սերգեյ Նիգոյանի նկարներն են։ Իսկ կորած ցուցարարների մեջ կա նաեւ  մեկ այլ հայ՝ Վարդան անունով մի տղա՝ 1992թ. ծնված։ Իրեն չէին գտնում։

Մինչեւ ե՞րբ եք պատրաստվում մնալ Ուկրաինայում։

Մինչեւ հաղթանակ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ