Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պետական գերատեսչությունները բավական մեծ միջոցներ են ծախսում ավտոմեքենաների վերանորոգման ու պահպանման համար։ Այս առումով բացառություն չէ նաեւ Արամ Հարությունյանի ղեկավարած ՀՀ բնպահպանության նախարարությունը։

Ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ»-ին, այս գերատեսչությունը ծրագրել է 2014թ. ավտոմեքենաների վերանորոգման ու պահպանման համար ծախսել ավելի քան 6 մլն դրամ։ 800 հազար դրամ էլ նախարարությունը պատրաստվում է ծախսել համակարգչային սարքերի, իսկ 200 հազար դրամ էլ՝ շենքում տեղակայված էլեկտրական սարքերի վերանորոգման ու պահպանման համար։

Ի դեպ, տեսակետ կա, որ այդ նպատակով գումարներ դուրս գրելը ՀՀ պետական բյուջեի միջոցներից «ատկատ» անելու լավագույն տարբերակներից մեկն է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ