«Առավոտ» թերթը գրում է. «Փետրվարի 10-ին ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում կայացած հանդիպման ժամանակ Մակարավանքի վանահայր Հայր Սամվել Մխիթարյանը, անդրադառնալով մարզի դպրոցներում հայ եկեղեցու պատմության դասավանդմանը, ասաց, որ այդ առարկայի ուսուցիչները «սաղ զրո են», նրանց մեջ կան նաեւ աղանդավորներ: Նրա խոսքերով՝ այդ առարկան դասավանդողների մի մասն աշխատանքի է տեղավորվում «խնամի, հորաքրոջ» միջոցով, այլ մարզերում կան այդ առարկայի դասավանդման վերահսկողներ, որ շուտով Մայր Աթոռն այս գործը վերցնելու է իր վերահսկողության ներքո: Հայր Սամվելի խոսքերով՝ ինչքանո՞վ արդյունավետ կարող է լինել այդ առարկայի ուսուցումը, եթե ուսուցիչներ կան, որ չեն հավատում մկրտությանը:
Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանն ասաց,որ այդ առարկան դասավանդողները մասնագիտությամբ պատմաբաններ կամ բանասերներ են, եւ հարց է, թե նրանք որքանո՞վ են կայացած որպես պատմաբաններ եւ բանասերներ: Ա. Փաշինյանի խոսքերով՝ այդ առարկան դասավանդողներն անպայման չէ, որ աշակերտների մեջ հավատ սերմանեն: Իջեւանի զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Սահակյանը հակադարձեց, թե չի կարելի ուսուցանել, առանց դաստիրակություն, չի կարելի եկեղեցու պատմություն սովորեցնել առանց հավատի»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում