Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը, որոնք այսօր որոշում են կայացնելու ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հարցի  վերաբերյալ, վարչապետի սեփական թեկնածու չունեն։ Համենայնդեպս մեր թղթակցի հետ զրույցում հրաժարվել են կոնկրետ անուններ շրջանառել։

Ինքը՝ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեր հարցին՝ ինչպես է վերաբերվում իրեն անվստահություն հայտնելու այս գործընթացին, երեկ իր մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանի միջոցով փոխանցեն հետեւյալը. «Առաջին անգամ չէ, երբ ընդդիմությունը փորձում է օգտագործել այդ գործիքը, ինչը նրանց իրավունքն է»։

Նա, ինչպես երեւում է, անհավանական է համարում խորհրդարանական չորս ուժերի համախմբումը տվյալ հարցի շուրջ։

Բայց ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք։ Թեեւ երեկվա դրությամբ առավելությունը կարծես թե վարչապետի կողմն էր»։ 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում


!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ