Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Արարատի մարզի ֆերմեր Ռաֆիկ Պողոսյանը պնդում է, որ գյուղատնտեսության նախարարության ցորենի սերմնաբուծության ծրագրով առաջարկած պայմանագիրը ոչինչ է, քանի որ դատարանը մերժել է հայցը: Ռաֆիկ Պողոսյանի ներկայացմամբ` գյուղնախարարությունն իրավունք չուներ ֆերմերներին տրամադրելու սերմացուն, քանի որ այն պետք է 3 տարի փորձարկում անցներ:

Հիշեցնենք, որ 2011 թվականին Ռուսաստանից Հայաստան էր ներկրվել 1150 տոննա ցորենի սերմ, որից 50 տոննան հատկացվել է Լեռնային Ղարաբաղին, իսկ 1100 տոննան՝ բաժանվել Հայաստանի Հանրապետության 255 շահառուներին: Բոլոր այդ շահառուները պարտավոր էին մեկ տարի հետո  1/2 հարաբերակցությամբ վերադարձնել ցորենի սերմացուն:

Ասուլիսին ներկա գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանն էլ վստահեցրեց, որ Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի հողօգտագործողները ամբողջությամբ հետ են վերադարձրել 1/2 հարաբերակցությամբ, իսկ Գեղարքունիքի, Սյունիքի եւ Արարատի մարզի ֆերմերները դեռեւս չեն վերադարձրել պահանջված քանակությամբ սերմացուն: Ուստի, ինչպես ասաց պարոն Գալստյանը, բոլոր շահառուներին, ովքեր չեն վերադարձրել ցորենի բերքը, ներկայացվել էին համաձայնագրեր, որում ասվում էր, որ 2013 թվականի ընթացքում՝ անկախ ամեն ինչից, համապատասխան ժամկետում՝ հունիսից մինչեւ հոկտեմբերի վերջ, պարտավոր էին հետ վճարել համապատասխան գումարները: Իսկ այն ֆերմերները, որոնք վճարումները չէին կատարել, գյուղնախարարության սերմերի գործակալություն ՊՈԱԿ-ը դատարան էր դիմել` ֆերմերներից գումարները ստանալու համար:

Ֆերմեր Ռաֆիկ Պողոսյանն էլ վստահեցրեց, որ օրերս Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռը կայացրել է ի օգուտ ֆերմերների: Ասուլիսի ընթացքում բանախոսներն այն աստիճան էին բորբոքվել, որ միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում: «Հարբած ես եղել, չես հիշում ինչ ես արել»,- սաց Ֆերմերներից մեկը` փոխնախարարին: Իսկ փոխնախարարն էլ անընդհատ պնդում էր` թե գյուղացիները ստում են»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ