Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական վիճակագրությունը մանրամասն ուսումնասիրելիս «Ժողովուրդ»-ը բավական ուշագրավ փաստեր հայտնաբերեց։ Պարզվում է՝ Հայաստանը գազ է ներկրում ոչ միայն Ռուսաստանից ու իրանից, այլեւ Ղազախստանից ու Թուրքմենստանից։ Ընդ որում՝ հատկապես Թուրքմենստանից ներկրված գազի ծավալները գնալով ավելանում են։

2013թ. Թուրքմենստանից Հայաստան է ներկրվել 1102,7 տոննա, իսկ Ղազախստանից՝ 19,2 տոննա գազ։ «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ՊԵԿ-ից ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից տեղեկանալ՝ ինչ գազ է ներկրվում, ինչ նպատակով եւ որտեղ է այն  օգտագործվում, սակայն մեր հարցումները մնացին անպատասխան. երկու գերատեսչություններն էլ խոստացել են առաջիկա օրերին պարզաբանումներ տրամադրել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ