Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Ընդդեմ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության՝ ներկայումս առկա է 10 դատական գործ, որոնք գտնվում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների, ինչպես նաեւ՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարույթում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդդեմ այլ ապահովագրական ընկերությունների օրինակ` «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության, դեմ առկա է 6 դատական գործ, «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի` 6, «Ռեսո» ապահովագրական ընկերությունների` 4:

Ուսումնասիրությունները ցույց են տվել նաեւ, որ քաղաքացիները եւ կազմակերպություններն ընդդեմ ապահովագրական ընկերությունների դատարան են դիմում հիմնականում երկու պատճառով՝ ապահովագրական ընկերությունը չի ընդունում ապահովագրական պատահարի փաստի առկայությունը կամ ցածր է գնահատում պատճառված վնասի չափը: Ընդ որում, ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական հատուցումը վճարելուց խուսափելու նպատակով բերվում են տարբեր, հաճախ՝ մտացածին պատճառներ» (Թերթն օգտվել է «Փաստինֆո»-ի տվյալներից):

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ