Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը զարմացել է` ինչու են հիմա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին վատ արտահայտվում: «Էդ Սուրիկ Խաչատրյանին 25 տարի առաջ, երբ ճանաչում էի, էն ժամանակ ոչ մեկը ոչ մի վատ բան չէր ասում: Երբ շան տղեն, զենքը վերցրած, չանթիկը վզին գցած, սահման էր պահում»,- «Առավոտ»-ին ասաց գեներալ Մանվելը:

Մեր դիտարկմանը, թե նրան ազատամարտիկները սահմանին չեն տեսել, ասում են պատերազմի ժամանակ թալանով էր զբաղված, պարոն Գրիգորյանն ասաց. «Ղալաթ են անում, ես տեսել եմ: Էն ժամանակ թալան կա՞ր»: Մեր հարցին` տեղյա՞կ է, որ Սուրիկ Խաչատրյանին տարբեր հանցագործությունների մեջ են մեղադրում, պարոն Գրիգորյանը ընդհատեց հարցը ու պատասխանեց. «Երբ որ հանկարծ դատարանով մեղադրանքի որոշում լինի, ես ու դու գնանք մի հատ էլ տանք բերանին: Եղա՞վ, երկուսով ենք գնալու, չմոռանաս»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ