Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շաբաթներին դրամը դոլարի նկատմամբ արժեզրկման միտումներ է դրսեւորում։ Եթե 2014թ. սկզբին դոլարի միջին փոխարժեքը շուրջ 406 դրամ էր, ապա երեկ այն կազմել է 412 դրամ։ Սա միջին փոխարժեքն է, ինչը նշանակում է, որ առքը ավելի ցածր եւ վաճառքն ավելի բարձր թվերով է իրականացվում:

Այս տատանումը նշանակալի չէ եւ սեզոնային բնույթ է կրում: Վերջին տարիներին, հատկապես, Հայաստանի տնտեսությանը բնորոշ է դրամի արժեզրկում գարնանը եւ արժեւորում ամռանն ու աշնանը: Այսպես, 2013թ սկզբին դոլարի միջին փոխարժեքը 404 դրամ էր, հունվարի վերջին, աստիճանաբար աճելով, հասավ 406.5 դրամի, փետրվարի վերջին (դարձյալ աստիճանաբար աճելով)` 409 դրամի, իսկ մարտի վերջին` 420 դրամի: Այնուհետեւ այն աստիճանաբար նվազեց` տարեվերջին հասնելով 405 դրամի:

Ամենայն հավանականությամբ, այս տարվա փետրվարի երկրորդ կեսին եւ մարտին եւս դրամը կարժեզրկվի: Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ տարվա առաջին ամիսներին արտասահմանյան մասնավոր տրանսֆերտները կտրուկ նվազում են, քանի որ արտագնա աշխատանքի մեկնածների զգալի մասը դեռեւս հասցրած չի լինում մեկնել Ռուսաստան: Եվ հենց փետրվարին ու մարտին է, որ սկսվում է արտագնա աշխատանքի սեզոնը, ուստի տրամաբանական է, որ մեկնողները փոխեն իրենց մոտի դրամը մեկնելուց առաջ:
Այնուամենայնիվ կան գործոններ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ այս տարի դրամը կարող է ավելի շատ արժեզրկվել, քան թե արժեւորվել: Բանն այն է, որ նավթի գների պահպանումը կամ նվազումը, դրան հաջորդած Ռուսաստանի տնտեսության անխուսափելի վատթարացումը նվազեցնում է Հայաստան փոխանցվող դոլարների (մասնավոր տրանսֆերտների տեսքով) քանակը: Այսինքն` մեր հայրենակիցները դժվարանում են շատ փող աշխատել Ռուսաստանում` այդ երկրի տնտեսության աճի դանդաղելու ֆոնին»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ