Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի սոցիալ տնտեսական իրավիճակը ներկայացնող երեկ հրապարակված պաշտոնական տվյալները վկայում են, որ Հայաստանը համառորեն գնում է Մաքսային միության իր ապագա գործընկերների, մասնավորապես` Ռուսաստանի տնտեսության հետքերով:

Այս տարվա հունվարին, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նույնիսկ պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի ընդամենը 1.8 տոկոս աճ, որը ամենացածրերից մեկն է վերջին տարիներին: Արդյունաբերությունում, շինարարությունում եւ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում արձանագրվել է անկում, իսկ գյուղատնտեսությունում աճը ընդամենը 1.7 տոկոս է: Արտաքին ապրանքաշրջանառությունը հունվարի նվազել է 3.3 տոկոսով:

Նման տխուր ցուցանիշներ մեր տնտեսությունը արձանագրում է արդեն 10 ամիս անընդմեջ: Եւ որ ամենակարեւորն է, պետական պաշտոնյաները որեւէ կերպ չեն մատնանշում նման իրավիճակի պատճառները: Տնտեսական իրավիճակի նմանատիպ միտումներ արձանագրվում են նաեւ Ռուսաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում: Փաստորեն Հայաստանը ՄՄ-ին դեռ պաշտոնապես չանդամագրված, արդեն ապրում է ՄՄ-ի «դարդերով»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ