Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՎԾ-ն երեկ հրապարակել է ՀՀ-ում աղքատության ցուցանիշները։ Ըստ այդմ՝ 2010թ. այն եղել է 35,8, 2011-ին՝ 35, իսկ 2012-ին՝ 32,4 տոկոս։ Պաշտոնական վիճակագրությունը փորձել է ցույց տալ, թե նվազել է նաեւ ծայրահեղ աղքատության մակարդակը. 2010-ի 3 տոկոսի փոխարեն այժմ 2.8 տոկոս է։

Սակայն այս ցուցանիշները չեն նշանակում, որ ՀՀ-ում աղքատությունն իրոք նվազել է։ Իրականում ժողովուրդը շարունակում է ապրել նույն վատ պայմաններում, բայց թվային աճպարարության հետեւանքով տպավորություն է, թե այդ ցուցանիշը նվազում է։ Բանն այն է, որ իշխանություններն ամեն տարի հետեւողականորեն բարձրացրել աղքատության շեմը՝ 33,5 հազար դրամից դարձնելով 37 հազար։

Ասել է, թե եթե նախկինում աղքատ էր համարվում ամսական 33.5 դրամ եկամուտ ունեցողը, ապա հիմա՝ 37 հազար դրամ ունեցողը։ Աղքատության թվի նվազման վրա մեծ դեր է ունեցել այն հանգամանքը, որ նվազագույն աշխատավարձը մի փոքր բարձրացնելով՝ փորձեցին ցույց տալ, թե լուծում են սոցիալ-տնտեսական հարցերը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ