Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է «Հանրապտություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Պարոն Սարգսյան, տարածաշրջանային ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ առաջիկայում։ Չէ՞ որ Ամերիկան, Եվրոպան սկսել են զարգացնել հարաբերությունները Իրանի հետ, որը տարածաշրջանում բավականին լուրջ խաղացող է։ Արեւմուտքն այդ երկրի հետ էներգետիկ ծրագրեր է մշակում։ Այդ զարգացումներն ինչպե՞ս կազդեն Հայաստանի վրա։

Երբ այդ երկրի վրայից հանվեցին պատժամիջոցները, մենք,՝ որպես հարեւան-բարեկամ երկիր, առաջինը պետք է գնայինք եւ հետագա գործընթացներում մեր աջակցությունը հայտնեինք։ Սերժ Սարգսյանը պետք է գնար Իրան։ Բայց ՀՀ իշխանությունները չգնացին, գնացին Թուրքիայի իշխանություններն ու փաստաթուղթ ստորագրեցին, որ իրենց փոխհարաբերությունները զարգացնելու համար հանձնախումբ են ստեղծում։ Դա պետք է ստորագրվեր ՀՀ-ի հետ, եւ Իրանը դա ուզում էր։ Բարեբախտաբար, Հայաստան է գալիս Իրանի նախագահը։ Նորից հորդորում եմ ՀՀ իշխանություններին, նույնիսկ պահանջում եմ, որ այդ ուղղությամբ տեսակետները հստակեցվեն, որ այս դեպքում իրենց պահեն որպես ՀՀ ղեկավարներ, ոչ թե որպես ՌԴ-ի դրածոներ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ