Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ ոչ իշխանական ուժերին ուղղված «ղալաթի» արձագանքը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից բուռն էր:

Այս առիթով, լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, նշեց, որ տեսչությունը մտադիր է հսկել պաշտոնատար անձանց լեզուն: Նրա խոսքով, պաշտոնատարների լեզվի հետ կապված համապատասխան հոդված կա, բայց բացակայում է դրա կիրարկման կարգը: «Ուղղակի երբեւէ այդ նորմը չի կիրարկվել, որ նշվի, թե ո՞ր դեպքում դա պետք է համարել լեզվի կոպտագույն խախտում»,-ասաց պարոն Երիցյանը: Լեզվի տեսչության պետը հավելում է՝ համաշխարհային պառլամենտարիզմի փորձը ցույց է տալիս, որ այլ երկրների պառլամենտներում էլ են օրենսդիրները կամ պառլամենտում ներկա գործադիր մարմնի ներկայացուցիչները երբեմն անվայելուչ արտահայտվում: «Ինչ վերաբերում է հայաստանյան իրականությանը, վերջին դեպքերից հետո մտածում եմ, որ կիրարկման կարգը պետք է առաջ տանել, եւ հստակեցնել, թե ո՞ր ելույթի , հարցուպատասխանի եւ այլնի ժամանակ ինչը պետք է համարվի լեզվի կոպտագույն խախտում»,-համոզված է Սերգո Երիցյանը: Նա ասում է, որ մինչ վերջերս նախադեպ չէր եղել որեւէ պաշտոնատարի հետ կապված, դրա համար էլ չէին հստակեցվել չափանիշներն ու չափորոշիչները. «Այժմ մտածում ենք կիրարկման կարգերի մասին, որովհետեւ, եթե դրանք չլինեն, չենք կարող գործել օրենսդրական դաշտում: Իսկ վերջին զարգացումները հիմք են տալիս այդ մասին մտածել»»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ