Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դեռ փետրվարի 5-ին Աժ-ում հայտարարել էր, թե Որոտանի ՀԷԿ-ը վաճառել է ոչ թե իր ողջ գույքը, այլ դրա մի մասը։ Պարզվում է, սակայն, Հ. Թովմասյանը, մեղմ ասած, ստել է։

«Ժողովուրդ»-ի տրամադրության տակ է հայտնվել Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը, որտեղից տեղեկանում ենք, որ «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ն ձեռք է բերել «օգտագործվող սեփականության իրավունքով վաճառողին պատկանող ամբողջ գույքը՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք որտեղ են գտնվում, շարժական են, թե անշարժ, թե օժտված են միանգամից երկու հատկանիշներով նյութական, թե ոչ նյութական»։

Այսինքն՝ Որոտանի ՀԷԿ-ը չունի որեւէ գույք, որեւէ տեխնիկա եւ հիմա չի կարող այլեւս զբաղվել էլեկտրաէներգիայի արտադրությամբ։ Ի դեպ, 2010թ. դեկտեմբերին կառավարության որոշմամբ վաճառվել էր «Ձորահէկ»-ի գույքը, իսկ դրանից 6 ամիս անց՝ 2011 թ մայիսին, կառավարությունը լուծարեց այն՝ հիմնավորմամբ, որ ՀԷԿ-ն այլեւս գույք չունի։ Նույնը հիմա սպառնում է Որոտանի ՀԷԿ-ին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ