Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. ««Եթե Ռուսաստանը որոշի Ուկրաինայից տարանջատել Ղրիմը կամ արեւելյան շրջանները, Արեւմուտքի արձագանքը ինչ-որ բան կարո՞ղ է փոխել, ուկրաինացի հասարակությունը կարո՞ղ է դիմագրավել արդեն այդ նոր` տարածքային խնդրին». այս հարցը «Առավոտ»-ը ուղղեց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյին։ Պարոն Բոժկոյին նաեւ հարցրինք, թե այս օրերին այդքան շոշափվող` Ուկրաինայի տրոհման վտանգ նա տեսնու՞մ է:

«Տրոհման վտանգ չեմ տեսնում: Ղրիմը՝ դա առանձին պատմություն է: Նույնիսկ տարօրինակ կլիներ, եթե ղրիմյան քարտն այս պայմաններում չխաղացնեին հայտնի քաղաքական ուժերը: Ավելի շուտ, տեսնում եմ ռուսամետ ծայրահեղական ուժերի փորձը` օտարերկրյա հատուկ ծառայությունների օժանդակությամբ, սրել դրությունը երկրում եւ բարդացնել Ուկրաինայի ընթացքը դեպի Եվրոպա»,- պատասխանեց Ալեքսանդր Բոժկոն»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ