Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ի տարբերություն ֆինանսատնտեսական ճգնաժամը նոր-նոր հաղթահարած (ըստ երկրի վարչապետի) Հունաստանի քաղաքացու, ում համար ամեն օր Աթենքի բացօթյա սրճարաններից մեկում նստելն ու ծովին նայելը սովորական բան է, ֆինանսատնտեսական ճգնաժամը վաղուց հաղթահարած Հայաստանի քաղաքացու համար, օրինակ Աբովյանի փողոցի բացօթյա սրճարաններից մեկում նստելն ու փողոցին նայելը շռայլություն է:

Հոգեբանները պնդում են, որ ծովին նայող մարդը բարության ու երջանիկ լինելու ավելի մեծ լիցքեր է ստանում, քան փողոցին նայողը, որովհետեւ փողոցում մեզ նման մարդիկ են, առավելագույնը`մի ալարկոտ մեծ շուն, իսկ ծովը մարդու երազանքների անսահմանության պատկերն է: Ես անկեղծ ասած չգիտեմ, թե կօգնե՞ր մեզ ավելի բարի ու երջանիկ լինելու գործում ծովը, եթե այն ունենայինք, բայց փաստ է, որ մենք ոչ երջանիկ ենք, ոչ էլ բարի, չնայած, ինչպես կառավարությունն է ասում, ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ չենք, իսկ ընթացիկ տարին էլ սկսել ենք դանդաղ տնտեսական աճով:

Պետք է անկեղծ լինենք ու նկատենք, որ մեր երկրում հեղափոխություն անելու բոլոր նախադրյալները կան` չարացած մարդիկ կան, նրանք ամենեւին էլ միեւնույն գործունեության ոլորտի ներկայացուցիչներ չեն, հետեւաբար այս չարությունը նեղ մասնագիտական չէ: Իշխանությունների կողմից, ընդհանուր առմամբ, սեփական ժողովրդին լսելու ցանկությունն ու պատրաստակամությունը չկա, ինչը, տրամաբանորեն, ավելի է չարացնում մարդկանց, ծովը`որպես հոգեբանական եզրույթ, եթե կա էլ, ապա խիստ մշուշոտ է, կյանքը դարձել է անարժեք մի բան, որովհետեւ ապրելու հնարավորություն չկա, բայց միեւնույն ժամանակ շատերն են սկսել հասկանալ, որ կյանքը այն չէ, ինչը մեզ տրվել է, թեկուզ մեր ծնողներից, այլ այն է, ինչը մենք պետք է ստեղծենք` մեր իսկ համար: Սակայն Հայաստանի քաղաքացու մեջ այսօր կռիվ են տալիս դարերից եկած ազգային գենետիկ համբերատարությունն ու բոլորովին վերջերս ձեռք բերած` լավ ապրելու, լավ կյանք ստեղծելու քաղաքացիական պարտքն ու մղումը: Հետեւաբար Հայաստանի քաղաքացին այսօր ներքին հեղափոխական գործընթացների մեջ է, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ավելի կայուն է, քան ՀՀ քաղաքացին, չնայած ՀՀ քաղաքացին հենց Հանրապետությունն է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ