Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. ««Նաիրիտի» վաճառքը պետության համար էլ ձեռնտու է, քանի որ այն այսօր կառավարության կոկորդին կանգնած է. ինչպե՞ս կուլ տալ` եթե չես կարողանում կուլ տալ, ուրեմն պետք է այլ մեխանիզմով լուծել` վաճառել»,- «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս կգնահատի «Նաիրիտ» գործարանի վաճառքը, պատասխանեց տնտեսագետ Գագիկ Մակարյանը:

«Ինչո՞ւ է Նաիրիտը հետաքրքրում Ռուսաստանին, նախ մի կողմ դնենք, որ Ռուսաստանն ունի բավականին գումարներ, բայց «Նաիրիտը» Հայաստանի տնտեսության համար որպես խոշոր զբաղվածության հարցը լուծող կազմակերպություն, սոցիալական առումով կարեւոր է, թեման ծեծված է, աղմկոտ է դարձել: «Նաիրիտը» արտահանման առումով դեռեւս մրցունակ արտադրանք կարող է տալ աշխարհում, հետեւաբար, Ռուսաստանը, «Նաիրիտը» վերցնելով՝ էներգակիրների նման, եւս մի կարեւոր ոլորտ է վերցնում, եւս մի ոլորտ տալիս ենք ռուսական տիրապետության տակ: Նրանք այստեղ ունեն գազի համակարգ, էլեկտրական ցանցերը, երկաթուղին, կունենան նաեւ «Նաիրիտը»»,-ասաց պարոն Մակարյանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ