Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Կառավարության առաջիկա նիստի օրակարգում օրենսդրական սկանդալային նախագիծ է ներկայացվել: Խոսքը «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի մասին է, որտեղ ՎՊ պաշտոնյաների համար նվաստացուցիչ դրույթներ են առաջարկված: Օրինակ` «ՎՊ պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաեւ եզրահանգումներ` ՎՊ կողմից հայտնաμերված խախտումների իրավական հետեւանքների վերաբերյալ»:

Ըստ նախագծի՝ նման գնահատականներ ու եզրահանգումներ արգելված են ներառել նաեւ ՎՊ տարեկան հաշվետվության մեջ: Այլ կերպ ասած, կառավարությունը ցանկանում է ՎՊ պաշտոնյաներին զրկել կարծիք հայտնելու իրավունքից, դարձնելով այդ գերատեսչությունն անլեզու մարմին:

Այս նախաձեռնությունը պատահական չէ. վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզապես վրեժ է լուծում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից` ՎՊ վերջին տարեկան հաշվետվության սկանդալային քննարկումների համար»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ