Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Դաշնային խորհուրդը թույլատրեց Ռուսաստանի զինուժը կիրառել Ուկրաինայի տարածքում, երկու երկրները պատերազմի շեմին են հայտնվել։ Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ միջազգային հանրության արձագանքն իր կոշտությամբ ու սրությամբ աննախադեպ է։

Մեծ ությակի երկրներից յոթը հայտարարել են, որ չեն մասնակցելու այս տարվա հունիսին Սոչիում նախատեսված  միջազգային գագաթաժողովին։ Սպիտակ տունը ԱՄՆ-ի, Եվրոպական խորհրդի եւ Եվրահանձնաժողովի անունից հրապարակեց Մոսկվայի գործողությունները դատապարտող հայտարարություն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը սենատորներից Ուկրաինա զորք մտցնելու համար Վլադիմիր Պուտինիի ստացած թույլտվությունը գնահատեց որպես ողջ Եվրոպայում խաղաղության սպառնալիք։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ «Ուկրաինայում ստեղծված վիճակը Եվրոպայում 21-րդ դարի ամենավտանգավոր ճգնաժամն է»։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի գործողություններն անվանեց «բացահայտ ագրեսիա»։
Երեկ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն կարող է դադարեցնել Ռուսաստանի հետ  առանց վիզաների ռեժիմի ընդունման բանակցությունները Մոսկվայի կողմից Ուկրաինայի տարածքում ռազմական օպերացիա սկսելու դեպքում...»։

Ինչ վերաբերում է պաշտոնական Մոսկվայի պահվածքին, քաղաքակիրթ աշխարհին փորձ են անում ապպացուցել սեփական քայլերի արդարացիությունը՝ զուգահեռաբար տեղեկատվական պատերազմով»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ