Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Ազգային անվտանգության խորհրդից չեն պատասխանել մեր հարցմանը Հայաստանը կհամաձայնի մասնակցել Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին, եթե որպես ՀԱՊԿ անդամ գործընկեր ՀՀ-ից այդպիսի օգնություն խնդրի Ռուսաստանը։

«Այսօր (երեկ-խմբ.) ՌԴ նախագահը հայտարարել է Ուկրաինայի նկատմամբ ռազմական գործողությունների բացառման մասին։ Սրանով ամեն ինչ ասված է»,– երեկ այսպես է պատասխանել ԱԽ քարտուղարի խոսնակը մեր նախօրեին ուղարկված հարցմանը։

Խոսքը Վ. Պուտինի ասուլիսի ժամանակ հնչեցրած այն մտքի մասին է, թե առայժմ Ղրիմում ռազմական գործողություններ սկսելու անհրաժեշտություն չկա։ Այսինքն՝ եթե ռուս-ուկրաինական պատերազմը չբացառվեր, ՀՀ–ն կմասնակցեր դրան։ Համենայնդեպս. ԱԱԽ-ից ստացված պատասխանը հակառակը պնդելու որեւէ հիմք չի տալիս»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ