Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ, իսկ հարազատները հրաժարվում են այդ թեմայով որեւէ հարցի պատասխանել։ Քանի որ այսօր  Սամվել Բաբայանի ծննդյան օրն է, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նրա հարազատներից ճշտել՝ որտեղ է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը եւ ինչպես են իրենք պատրաստվում շնորհավորել գեներալին։ «Կներեք, բայց ոչ մի բան չենք կարող ասել»,- մեր բոլոր հարցերին նույն պատասխանը տվեց Բաբայանի կինը։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Սամվել Բաբայանը վարկի դիմաց գրավադրել էր եւ իր, եւ ընկերներից շատերի բնակարանները՝ խոշոր բիզնես սկսելու ակնկալիքով, սակայն բինեսը չէր հաջողվել, ու չկարողանալով պարտքերի տակից դուրս գալ, նա պարզապես լքեց Հայաստանը՝ վարկերի տակ թողնելով ընկերների բնակարանները»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ