Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նախօրեին ՕԵԿ քաղխորհրդի անդամների եւ Սերժ Սարգսյանի՝ «Օջախ» ռեստորանում կայացած հանդիպման ընթացքում ուշագրավ միջադեպ է գրանցվել։

Առատ սեղանի շուրջ կայացած ջերմ զրույցը մի պահ նմանվել է «բողոքի գրքի»։ Երբ Սերժ Սարգսյանը ԱԺ պատգամավորներին խնդրել է գնահատական տալ ՕԵԿ նախարարների կատարած աշխատանքներին, պատգամավորները միաբերան փնովել են նախարարներին՝ դժգոհելով թե իրենց հետ լավ չեն աշխատում։

 Սա, թերեւս, զարմանալի չէ, քանի որ Ա. Բաղդասարյանի եւ ՕԵԿ-ական նախարարների փոխհարաբերությունները վերջին ժամանակներս լարվել են, ու Բաղդասարյանը նպատակ ունի «ազատվել» նրանցից։

Եվ ահա այդ «բեմադրությամբ» ՕԵԿ առաջնորդը Սերժ Սարգսյանի մոտ նախարարներին փոխելու հող է պատրաստել։ ՕԵԿ նախարարները եւ պատգամավորները, բնականաբար, հերքեցին այս տեղեկությունը։

 ՕԵԿ փոխնախարար, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Իսկ ով է ասում, որ նման բան է եղել, եղել է սովորական հանդիպում նախագահի ու մեր կուսակցության քաղխորհրդի հետ, ուրիշ ոչ մի բան չի եղել»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ