Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Սպիտակի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Հովհաննես Խոյեցյանին ուղղեցինք մի քանի հարց՝ կապված Սպիտակ քաղաքում Յանուկովիչի անվան հրապարակի հետ։

Պարոն Խոյեցյան, ինչի՞ համար է ստեղծվել հրապարակ՝ Յանուկովիչի անունով։

Վիկտոր Յանուկովիչը Սպիտակի երկրաշարժից հետո մեր քաղաքին շատ մեծ օգնություն է ցուցաբերել։ Նա երկրաշարժից հետո փրկարարական ու շինարարական աշխատանք է կատարել Սպիտակում։ Նա նաեւ Սպիտակի պատվավոր քաղաքացի է։

Յանուկովիչի անունով հրապարակը անվանվել է 2006թ.-ից, իսկ ինչո՞ւ մինչ այդ չեք հիշել Յանուկովիչին։

2006-ին Յանուկովիչը վարչապետ էր, դե ժողովուրդն էլ ուզում էր, որ իր անունով լինի։ ժողովրդի առաջարկությամբ է եղել ու ավագանու որոշմամբ։ Մարդիկ դիմումներ էլ էին հասցեագրում այդ խնդրանքով։

Այսինքն, Ժողովուրդը 88-ից ի վեր չէր պահանջում նման հրապարակ, 2006-ին պահանջե՞ց։

Դե միգուցե էդ պահը չէր հասունացել կամ գիտակցությունը սկսեց աճել։

Յանուկովիչն այլեւս նախագահ չէ ու Ուկրաինայում համարվում է կոռուպցիայի ու սպանությունների մեջ թաթախված անձ, հրապարակը հնարավո՞ր է վերանվանեք։

Չեմ կարող ասել, դժվար թե։ Համենայնդեպս, Ժողովրդի մեջ այդպիսի տրամադրություններ չկան։ Գուցե այդ հարցը բարձր մակարդակով լուծվի։

Իսկ քանի՞ մարդ էր դիմում տվել, որ հրապարակը Յանուկովիչի անունով դնեք։

Էն ժամանակ ո՞վ ա հիշում։ Ես չգիտեմ անգամ դիմում ստացվել է, չի ստացվել։ Բայց մարդիկ միշտ էդ հարցը բարձրացրել են»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ