Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. ««Իրանի հետ Արեւմուտքի հարաբերությունների բարելավման դեպքում Հայաստանը կարող է մեծացնել Իրանի հետ հարաբերությունների պոտենցիալը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` գնահատելով արեւմտյան պետությունների եւ Իրանի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող որոշակի ջերմացումը:

Ըստ Կիրակոսյանի` հայ-իրանական հարաբերությունների սերտացումը կարող է խթանել նաեւ ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանիի առաջիկա այցը Հայաստան, եւ անկախ Արեւմուտք-Իրան հարաբերություններից` հարեւան Իրանը, միեւնույն է, կշարունակի զգալ Հայաստանի կարիքը:

Սակայն Հայաստանը, ըստ քաղաքագետի, պետք է մեծ աշխատանք կատարի` այդ պոտենցիալն իրական օգուտների վերածելու համար:
«Այստեղ հետաքրքրականն այն է, որ այլեւս հայ-իրանական հարաբերությունների սերտացման հարցում խոչընդոտը ոչ թե Վաշինգտոնն է, այլ Մոսկվան: Այսինքն` մինչեւ ժնեւյան բանակցությունները, Հայաստանի դիվանագիտության մարտահրավերն Իրանի հարցով ամերիկացիներին չհիասթափեցնելն էր, բայց հիմա, երբ Միացյալ Նահանգներն ուղիղ կապ է հաստատել Իրանի հետ, Հայաստանի վրա ճնշումը Մոսկվայից է»,- նշել է քաղաքագետը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ