Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Կարելի է ենթադրել, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ականների հետ հանդիպմանը բարձրացրել է Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը։ Իրականում բոլորի համար է պարզ, որբացառապես այս պահանջի հրապարակայնացմամբ միայն կարելի է հստակ հասկանալ, թե ԲՀԿ-ն կամ օրինակ Դաշնակցությունը «ընդդիմությո՞ւն են, թե՞ ոչ։ Սակայն ԲՀԿ-ՀԱԿ պատվիրակությունների հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել, որում ուշագրավ գնահատական է տալիս, թե այս պահին երկու ուժերի միջեւ գոյություն ունեն մոտեցումների ու հարցերի լուծման վերաբերյալ տեսանելի տարբերություններ։ Ապա նույն հայտարարությունից տեղեկանում ենք, որ  ԲՀԿ-ի համար հրամայական է բոլոր քաղաքական եւ հասարակական առողջ ուժերի հետ միասնական լուծումների մշակումն ու իրականացումը։

Եթե Սերժ Սարգսյանի իշխանության «կազմաքանդումը» ենթադրում է ընդամենը «միասնական լուծումների մշակումն ու իրականացում», ապա ՀԱԿ-ը մտորելու առիթ ունի ՝ ԲՀԿ-ն չասենք ընդդիմություն, գոնե «այլընտրանք» կարո՞ղ է  դառնալ։
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել ԲՀԿ-ՀԱԿ հանդիպմանը, կարելի է ենթադրել, որ Տեր-Պետրոսյանը, այնուամենայնիվ, վստահ չէ Ծառուկյանի քայլերի անկեղծությանը այն առումով, որ նա կարող է ստանձնել «իվանիշվիլիացման» դերը։ Հնարավոր է նաեւ այլ տարբեր՝ Տեր-Պետրոսյանը չի մասնակցել այդ հանդիպմանը Ծառուկյանի խնդրանքով, որպեսզի Սերժ Սարգսյանը անհարկի չբարկանա։

«Կոնսոլիդացիայի» գաղափարի թեժացման,քաղաքական-հասարակական բանավեճի համար այս կարգի հանդիպումներն ու բարեմաղթանքները՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ, ճիշտ ժամանակին էլ մտան քաղաքական օրակարգ։ Մինչեւ հաջորդ նախագահական ընտրություններ էլ ինչո՞վ զբաղվեին ոչ իշխանական հիմնական ուժերը... Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջի՞Գագիկ Ծառուկյանը... Թե՞ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ուկրաինական զարգացումներից, Ռուսաստանի՝ աշխարհին նետած մարտահրավերներին արձագանքեն ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը... Իսկ գուցեՄաքսային միությունում Հայաստանի ապագայի վերաբերյա՞լ բարձրաձայնեն...

Այնպես որ, եթե խնդիրը միայն Տիգրան Սարգսյանի կառավարումն է, ապա «կոնսոլիդացիա» բառը, կարծես, այնքան էլ հարմար չէ ընտրված՝ որպես Հայաստանում արմատական փոփոխությունների մեկնարկ։
Բայց այս ամենից առավել կարեւոր մեկ այլ հարց էլ կա՝ իսկ որքա՞ն կդիմանա Գագիկ Ծառուկյանը եւ ո՞րերորդ հանդիպումից հետո կհայտարարի, որ ինքը «Իվանիշվիլի» չէ...»:


Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ