Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մարտի 12-ին լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել Մալաթիա վարչական շրջանում։ Պոլիկլինիկայի տարածքում բնակվող մարդիկ «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերության անունով մի ավտոմեքենայի միջից, հավանաբար աշխատակիցներ, իջել են մեքենայից եւ սկսել են մի քաղաքացու հետ զրուցել, իսկ ավելի ուշ զրույցը վերածվել է ծեծի։ «Ինգո-Արմենիա»-ի աշխատակիցները բռունցքներով եւ ոտքերով հարվածներ են հասցրել քաղաքացուն։

Ի՞նչ է տեղի ունեցել։ Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձեց ստանալ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։ Սակայն միայն տեղեկացանք, որ դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ