Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ոչ իշխանական ուժերի համախմբումը գնալով նոր, հետաքրքիր ու ծիծաղաշարժ զարգացումներ է ստանում։ Տպավորություն է ստեղծվում, որ նրանց նպատակը ոչ թե հասարակության կոնսոլիդացիան է, այլ գաղջ մթնոլորտոիմ մարդկանց խինդ ու ծիծաղն ապահովելը։ Այլ կերպ դժվար է որակել ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների կողմից հրապարակ նետվող նոր թեզերը։ Այսպես, երեկ ԱԺ ճեպազրույցների ժամին միանգամից երկու կուսակցությունների ներկայացուցիչներ՝ «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը եւ Դաշնակցությունից՝ Աղվան Վարդանյանը, տարբեր ձեւակերպումներով արտահայտել են նույն միտքը, որ եթե երկրում առկա խնդիրները լուծելու հարցում ՀՀԿ-ն, իշխող մեծամասնությունը ցուցաբերեն պատրաստակամություն, ապա կարող են դառնալ հրաշալի քառյակի հինգերորդ անդամը։

Ուշադրություն դարձրեք, որ այս հայտարարությունների հեղինակները նորելուկ երիտհանրապետականները չեն, քաղաքական հարուստ կենսագրություն ունեցող գործիչներ են։ Ու նրանք դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում են, թե ՀՀԿ-ն կարող է դառնալ ոչ իշխանական ուժերի համագործակցության հինգերորդ անդամը։ Այն համագործակցության, որի նպատակն իբրեւ թե ամբողջական իշխանափոխությունն է։
Բայց քանի որ նշված հարգարժան պարոնների քաղաքական հոտառությանն ու իմաստնությանը կասկածելու հիմք եւ ցանկություն չունենք, մնում է հուսալ, որ  նրանք առաջիկայում կհրապարակեն  նաեւ ոչ իշխանական ուժերի առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի հետ ՀՀԿ-ի հետ հանդիպման ժամը։

Քաղաքականությունը հաստատուն քայլերով Հայաստանում վեր է ածվում կրկեսի։ Ծաղրածուներ՝ որքան ասեք, արենաներ՝ ուզածի չափ։ Միակ խնդիրն այն է, որ ծաղրածուները, զվարճացնելով հանդերձ, ծաղրում են հանդիսատեսին»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ