Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հատված «Առավոտ»  թերթում Արամ Աբրահամյանի հոդվածից. «Քանի որ հայալեզու վիրտուալ դաշտում «լիբերաստ» բառը վերջերս բավականին հաճախ է օգտագործվում, ես փորձեցի հասկանալ, թե ինչ է այն նշանակում։ Ծագումնաբանությունը պարզ է՝ լիբերալի (ազատականի) եւ միասեռականի հայհոյական անվանման համակցումն է։

Այսինքն՝ նրանք, ովքեր կողմնակից են ազատական փիլիսոփայական, քաղաքական կամ տնտեսական հոսանքի, նրանք կամ իրենք են սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչ, կամ էլ, լավագույն դեպքում, այդ սեռական փոքրամասնությունների ջերմ քարոզիչն են։
Այսպիսով՝ մի բան, որը հասարակության լայն շրջանակներում բացասական ընկալում ունի, միակցված է մի բանի, որին այդ լայն շրջանակները հիմնականում տեղյակ չեն, եւ արդյունքում, այդ եզրույթը կիրառողների մտահղացմամբ, վարկաբեկվում է երկրորդը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ