Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 14-ին կայացած «Բարգավաճ Հայաստան» եւ «Ժառանգություն» կուսակցությունների ղեկավարների հանդիպումից հետո ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իրեն հատուկ ոճով այդպես էլ Ծառուկյանի առաջադրած կոնկրետ հարցերին չի պատասխանել։ Միայն ասել է, թե վարչապետին անվստահություն հայտնելով խնդիրը չի լուծվի։ Մեզ լուրեր հասան, որ հնարավոր է առաջիկայում «Ժառանգությունն» ընդհանրապես հրաժարվի ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ միասնական պայքարի դուրս գալ։ «Ժողովուրդ»-ը փորձեց «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից պարզել նշվածը։ «Մենք հանդիպման մասին արդեն հաղորդագրություն ենք տարածել», - ասաց նա։

Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանը ՀՀ նախագահի ընտրություններում մոտ կես մլն ձայն հավաքելուց հետո բազմաթիվ քաղաքացիների հուսախաբ արեց, երբ հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ՝ գրեթե առանցքային հարց չքննարկեց՝ միայն հետաքրքրվելով, թե «դիգին Ռիտան ինչպե՞ս է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ