Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Գյումրիի փողոցների ցեխը, որը պարալիզացրել, դժոխքի է վերածել այս քաղաքի բնակիչների կյանքը, երեկ դարձել էր Գյումրիի ավագանու անդամների ուղերձի թեման։ Ավագանու անդամներից մեկը՝ Տիգրան Հովհաննիսյանը, ընթերցեց ուղերձը, որն ուղղված էր  «Հայջրմուղկոյուղի»-ի ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին։ Ուղերձում ավագանու անդամները դժգոհում էին, որ ձեռնարկված քայլերը չեն ապահովում  պահանջված արդյունքը, ուստի եւ պահանջում էին փողոցների անմխիթար վիճակը շտկելու համար կանոնակարգել աշխատանքները։ Հիշեցնենք, որ Գյումրիում 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու նպատակով նոր ջրագծեր ու կոյուղագծեր են քաշում քաղաքի բոլոր թաղամասերում, որն էլ երբեմն պատճառ է դառնում, որ փողոցները քանդեն։ Ավագանու անունից հանդես եկող անդամի պարզաբանմամբ՝ եթե այս խայտառակ  հարցը ջրմուղը չկարգավորի, իրենք կդիմեն ավելի բարձր ատյանների, օրինակ՝ կառավարությանը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ