Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Հայաստանը կարողացել է Ղրիմի հանրաքվեի ճանաչման հարցի քննարկումը ձգել մինչեւ Մաքսային միությանն անդամակցում։ Իսկ այդ ժամանակ՝ «ով սաղ, ով մեռած»։ Հիշեցնենք, որ «Ճանապարհային քարտեզը» պատրաստ կլինի մայիսին, իսկ թե երբ կստորագրվի, դեռ անորոշ է, որովհետեւ անդամակցության «դետալները» պետք է համաձայնեցվեն նաեւ ՄՄ մյուս երկրների՝ Ղազախստանի եւ Բելառուսի հետ։

Նկատենք, որ Ուկրաինայի հարցում  Ռուսաստանի եւ ՄՄ այդ երկրների միջեւ «իդենտիֆիկացիա» չկա. Ղազախստանի նախագահ Նազարբաեւը բոլորովին այլ բան ասաց՝ ճանաչելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ԱԳՆ-ն՝ այլ, եւ, այնուհանդերձ, ուղիղ ձեւով Ղազախստանը չճանաչեց հանրաքվեն, ինչը չի բացառվում նաեւ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության դեպքում լինի։ Ի դեպ, Ռուսաստանը ցանկանում է, որ առաջինը Ղազախստանը եւ ոչ թե Բատկան ընդունի Ղրիմի հանրաքվեի արդյունքները։ Ասում են՝ այս երկու օրը Բելառուսը եւս  հանրաքվեի ճանաչման մասին «ուրույն» հայտարարություն կանի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ