Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Տիկին Սուսաննան արյան պատվավոր դոնոր է, շատ մարդկանց կյանքեր է փրկել, բայց արյունը հանձնել է ոչ միայն մարդասիրությունից դրդված, այլեւ երեխաների համար սնունդ գնելու համար, որպեսզի, ինչպես ինքն է ասում, սովից չմեռնեն։

«Առավոտի»  հետ զրույցում Սուսաննա Գրիգորյանը պատմեց, որ տարիներ ի վեր սոցիալական վատ պայմանների պատճառով երեխաները հոգեկան հիվանդություններ են ձեռք բերել։ Ինքն էլ մի քանի անգամ գլխուղեղի կաթված է ստացել եւ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Նրա ընտանիքի բոլոր դժբախտությունները սկսվել են այն ժամանակ, երբ ջրատար խողովակների պայթելու պատճառով տունը դարձել է ավերակ։ Եվ մինչ օրս ոչ մի գերատեսչությունիր վրա չի վերցրել պատասխանատվություն՝ անչափահաս երեխաներով ընտանիքին օգնելու, հարցը լուծելու»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ