Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ առայժմ վերջնական որոշում չկա, թե ինչ անել նոր կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի հետ։ Եթե այսօր ժամը 14.00-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքին տպավորիչ բազմություն հավաքվի, կառավարությունը բավական բարդ վիճակում կհայտնվի։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ պարտադիր կուտակայինը անպայման պետք է գործարկվի։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ այսօրվա հանրահավաքը սպասվածից մեծ կստացվի, եւ իրենք ստիպված կլինեն ընտրել պարտադիր կուտակայինի եւ «Դ!եմ եմ»-ի պայքարի հետագա ծավալման միջեւ, ինչը անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ։ Խնդիրն այն է, որ հատկապես ռուսական տնտեսական ճգնաժամի ֆոնին պարտադիր բաղադրիչը կառավարության միակ հույսն է Հայաստանում քիչ թե շատ կայուն տնտեսական իրավիճակ պահելու համար։ Այժմ Սարգսյանի PR թիմն էլ կարծոււմ է, ոչ նրա արած վճռական հայտարարությունից հետո պարտադիրից հրաժարվելու որոշումը ավելի կվնասի նրա առանց այն էլ խաթարված իմիջը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ