Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթի իր հոդվածում Արամ Աբրահամյանը մասնավորապես գրում է. «2000-ականներից սկսած՝ Ռուսաստանի իշխանությունը եւ նրա պաշտոնական քարոզչությունը փորձում է մտցնել իր ժողովրդի գլուխը, որ Խորհրդային Միության փլուզումը մի իրադարձություն էր, որը կարելի էր համեմատել  համաշխարհային պատերազմում պարտության հետ։ Եվ ստացվում է, որ իբր իրենք այստեղ պարտվել են, իսկ Արեւմուտքը հաղթել է, բայց հիմա Ռուսաստանը վեր է կացել ծնկած դիրքից եւ պետք է ռեւանշի հասնի, վրեժխնդիր լինի։

Մոտավորապես այդպիսի քարոզչություն էր իրականացվում Առաջին եւ Երկրորդ պատերազմների միջեւ ընկած ժամանակահատվածում։ Ընդհանրապես, ինձ թվում է, որ բազմաթիվ չարիքների, այդ թվում՝ ազգայնամոլության հիմքում ընկած է թերարժեքության բարդույթը՝ մեզ ստորացրել են, ստրկացրել են, ծնկի են բերել, ջարդել-կոտորել են, բայց հիմա մենք փյունիկի պես կհառնենք եւ ավելի հուժկու հարված կտանք մեր թշնամիներին։ Լալկանությունը սովորաբար ագրեսիայի է վերածվում։

10-12 տարիների ընթացքում Ռուսաստանի իշխանությամը հաջողվել է կոմպլեքսավորել սեփական ժողովրդին, արթնացնել նրա մեջ մեծապետական  բնազդները, սեփական բացառիկության եւ «առաքելության» զգացողությունները։
Դրանից տուժում ենք նաեւ մենք՝ հայերս։ Որովհետեւ այդ «ուղղության» բաղադրիչներից մեկը ազգերին «առաջին» եւ «երկրորդ» կարգի դասելն է։ Մենք այդ առումով, իհարկե, երկրորդ կագի ենք։

Ռուսաստանն ի վերջո իր խնդիրները կլուծի եւ կդառնա նորմալ եվրոպական երկիր։ Իսկ մեր խնդիրն, ինչպես միշտ, մեր մեջ է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ