Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Սյունիքի առաջին մարզպետ (2005-2008թթ.) Սուրեն Աբրահամյանը «Առավոտի»  հետ զրույցում պատմեց, որ Սյունիքի մարզում Սդղի գյոլ կոչվող տարածքում գտնվող հանգստյան տունը, որը վերջին տարիներին սեփականաշնորհել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, եղել է Վազգեն Սարգսյանի նստավայրը: «Երբ Վազգեն Սարգսյանը նշանակվեց պետնախարար Սյունիքի գծով, եւ կառավարության կողմից որոշում ընդունվեց Սյունիք-Զանգեզուր պատմական ծրագիրն իրագործելու մասին, դա գիտականորեն մշակված լուրջ փաստաթուղթ էր, բոլոր ոլորտների զարգացման վերաբերյալ: Այն ժամանակ Ղարաբաղն իր ունեցած հնարավորություններով շատ ավելի ուժեղ էր, նկատի ունեմ նաեւ ռազմական բաղադրիչը, քան Սյունիքը: Մեր ծրագրի հիմնական նպատակն էր ուժեղացնել Սյունիքը իր ունեցած հնարավորություններով, որ յուրաքանչյուր պահի թիկունք լիներ,սատարեր Ղարաբաղին: Դրա համար Վազգեն Սարգսյանը իր փոքր աշխատակազմով գնաց եւ տեղավորվեց Սդղի Գյոլում: Անունն էր հանգստյան տուն, բայց այն կիսաթալանված վիճակում էր, շտաբի վերածեցինք ու դրանից հետո երկրի համար մի շարք կարեւոր որոշումներ այդտեղ են ընդունվել: Ազգային անվտանգության խորհրդի երկու կարեւոր նիստ այդտեղ է կայացել», պատմեց պարոն Աբրահամյանը:

Նա դատապարտեց ազգային կարեւոր նշանակության տարածքը մասնավոր սեփականություն դարձնելու Սուրիկ Խաչատրյանի քայլը. «Եթե սեփականաշնորհել են, շատ տգեղ ու անշնորհք բան են արել: Հենց Գորիսի դերը բարելավելու համար Ղարաբաղի ազգային-ազատագրական պայքարի ու բանակի կայացման գործընթացում ճիշտ կլիներ, որ այնտեղ պատմության թանգարանի նման մի կառույց ստեղծեին ապագա սերունդների համար: Վազգեն Սարգսյանը իր շտաբով է այնտեղ ապրել՝ առանց հարայհրոցի, մի խումբ պարկեշտ մարդկանցով, որոնք ղեկավարեցին Սյունիք-Զանգեզուր պատմական ծրագրի իրականացման գործընթացը»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ