Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Կասկած գրեթե չկա, որ ուկրաինական ճգնաժամով պայմանավորված Արեւմուտք-Ռուսաստան ճգնաժամը Մոսկվայի համար հանգեցնելու է լուրջ խնդիրների։ Ընդ որում՝ այդ մասին դատողություններ անելու համար պետք չէ առաջնորդվել կարճաժամկետ հաշվարկներով։

Այս ամենին անհնար է հայաստանից հետեւել առանց տագնապի։  Ի՞նչ պետք է լինի Ռուսաստանի հետ քարկապ ընկած Հայաստանի վիճակը, ինչպե՞ս է Հայաստանը կարողանալու խուսափել մի երկրի տնտեսական անկումների հետեւանքներից, որտեղ ապրում եւ աշխատում են հարյուրավոր հազարների հասնող հայաստանցիներ՝ ապահովելով ավելի քան մեկուկես միլիարդ դոլարի տրանսֆերտ եւ այդպիսով Հայաստանում պահելով գնողունակության գոնե նվազագույն մի մակարդակ։

Հայաստանն ի զորու չէ կատարելու այս քարկապությունից ձերբազատվելու քայլեր, որովհետեւ այդ քայլերը պահանջում են կտրուկ քաղաքական որոշումներ, կամք, ինչը, սակայն, կարող է հանգեցնել Ռուսաստանի հակազդեցությանը, եւ սա այն դեպքում, որ Հայաստանում, այսպես ասած, ընդդիմադիր ուժերն այդ հարցում Ռուսաստանին բացահայտորեն առաջարկել են իրենց ծառայությունները»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ