Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակի» տեղեկություններով, ՄԱԿ-ում Հայաստանի «դեմ» քվեարկությունն անակնկալ է եղել նաեւ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի համար. քվեարկության նախօրյակին Երեւանից զանգահարել են նրան, ասել, որ չեզոք ենք քվեարկելու, ու կարող է այս «ավետիսը» փոխանցել ուկրաինական կողմին, որը Հայաստանում իր դեսպան Կուխտային ժամանակավոր հետ էր կանչել՝ տեսնելու, թե ինչպես է քվեարկելու Հայաստանը ՄԱԿ-ում:

«Ավելին, լուրի «փոխանցումից» հետո` քվեարկության օրը, ուկրաինական ԱԳՆ-ն տեղեկություն տարածեց, որ մեկ շաբաթվա ընթացքում դեսպանը կվերադառնա Երեւան՝ «անկախ Հայաստանի քվեարկությունից»: Մեր տեղեկություններով, սակայն, ուկրաինական ԱԳՆ-ում տարակուսած են, եւ արդեն որոշում կա, որ պարոն Կուխտան չի վերադառնա:

Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշման փոփոխությանն ու Ռուսաստանի կողմից կիրառված  ճնշումներին, ապա այն առաջին հերթին առնչվել է ղարաբաղյան խնդրին. ռուսական էմիսարները Սերժ Սարգսյանի սեղանին են դրել «սպուտնիկով» նկարահանած ադրբեջանական զորքերի շարժը դեպի ՀՀ եւ ԼՂ սահմաններ` հասկացնելով, որ այլ պահվածքի դեպքում որեւէ օժանդակություն չի լինի իրենց կողմից»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ