Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հայաստանն այս տարի ոչ միայն մասնակցել է «Մոլորակի ժամը» ակցիային, այլեւ, կարելի է ասել բացառիկ սկզբունքայնություն է  ցուցաբերել, որովհետեւ այդ օրը Հայաստանի բնակավայրերի համարյա կեսում ընդհանրապես հոսանք չի եղել, ընդ որում՝ ժամեր շարունակ։ Եվ իզուր են մութ ուժերը պնդում, թե իբր պատճառն առատ ձյունն է եղել։ Դրանք ստոր հերյուրանքներ են։ Պարզապես, Հայաստանն աշխարհում առաջինն է գլոբալ տաքացման դեմ պայքարում։

Ավելին՝ եթե գազի գնի մասին Սերժ Սարգսյանի «կանխատեսումներն» իրականություն դառնան, շուտով Հայաստանը գազի օգտագործման առումով նույնպես կմասնակցի «Մոլորակի ժամը» ակցիային, ընդ որում՝ անունը կդնի «Մոլորակի տարին»։ Այնպես որ, հայերն աշխարհում էկոլոգիապես ամենագրագետն են»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ